Մեկնարկեց հայ-իրանական փորձագիտական եռօրյա աշխատաժողովը

1 ր.   |  2024-11-06

Ն ոյեմբերի 5-ին մեկնարկեց ՀԿՏԿ Օրբելի կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցություն և հեռանկարներ» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը։ 

Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանի ու Քրիստինե Ղալեչյանի հետ։



Իրանցի հյուրերին ներկայացվել են Հայաստան-Իրան փոխգործակցության բազմազանեցման, խորացման ընթացքն ու տեսլականը, Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման, սահմանազատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացների, ինչպես նաև Խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ։

Համաժողովի հաջորդ երկու օրերն անցկացվելու են Սյունիքի մարզում։ Կապանում կազմակերպվելու է հայ-իրանական փորձագիտական աշխատաժողով։