«Օրբելի» կենտրոնը հյուրընկալել էր ԻԻՀ ԱԳՆ փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը
2 ր. | 2024-09-12Ս եպտեմբերի 12-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնը հյուրընկալել էր ԻԻՀ ԱԳՆ փոխնախարար և ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի նախագահ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նույն կենտրոնի հետազոտության հարցերով նախագահի տեղակալ Խալիլ Շիրղոլամին, արտաքին քաղաքականության և ռազմավարական հետազոտությունների ավագ հետազոտող Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և այլք։
Հանդիպման ընթացքում քննարկվել է գործընկեր հետազոտական կենտրոնների միջև հարաբերությունները խորացնելու, փոխգործակցությունը բազմազանեցնելու`այդ թվում համագործակցության կայուն ձևափ ստեղծելու, երիտասարդների շրջանում համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հեռանկարը, ընդգծվել դրա անհրաժեշտությունը հատկապես ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների համապատկերում։ Երկուստեք բարձր են գնահատվել դինամիկ կերպով զարգացող Հայաստան-Իրան բազմոլորտ հարաբերությունների համալիրում նաև գիտավերլուծական, փորձագիտական մակարդակում կիրառական արդյունքների ապահովման հետևողական կամքը, պատրաստակամությունն ու հնարավորությունները։
Երկու գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նաև ծավալվել է արդյունավետ քննարկում, արժեքավոր կարծիքների փոխանակում ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների, Հայաստան-Իրան հարաբերությունների, համադրելի շահերի ու ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք կանխատեսումներ են արվել ապագայի աշխարհակարգի հնարավոր բովանդակության և դրանում երկու հարևան-բարեկամ երկրների տեղի և դերի մասին։
Կողմերը պայմանավորվել են հետագա քննարկումներն առաջիկայում շարունակել Թեհրանում։
Հոդվածին կից ֆայլեր՝