ՀԿՏԿ «Օրբելի» վերլուծական կենտրոնը հյուրընկալել է դոկտոր Էբթեսամ Ալ-Քեթբիին

1 ր.   |  2024-09-09

Ս եպտեմբերի 9-ին ՀԿՏԿ «Օրբելի» վերլուծական կենտրոնը հյուրընկալել էր «Էմիրությունների քաղաքականության կենտրոն»-ի նախագահ դոկտոր Էբթեսամ Ալ-Քեթբիին: Հանդիպմանը ներկա էին նաև հայաստանյան պետական այլ տեղեկատվական, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում փոխադարձ կերպով ներկայացվել են կենտորնների գործառույթները, գործունեության ուղղությունները:
Հանդիպման մասնակիցները վերլուծել են ՀՀ – ԱՄԷ հարաբերությունները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկա զարգացումները, գնահատել երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները:

Երկուստեք կարևորվել է փորձագիտական մակարդակում համագործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը: