Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի պատվիրարկությունը

1 ր.   |  2024-09-06

Ս եպտեմբերի 6-ին «Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (Deutsche Gesellschaft für Auswärtige Politik) պատվիրակությանը Շտեֆան Մայստերի (Stefan Meister) գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում խորհրդի փորձագետների հետ քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: