«Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Պիտեր Պալ Կրանիցին

1 ր.   |  2024-08-05

Օգոստոսի 5-ին «Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Magyar Külügyi Intézet) ավագ գիտաշխատող Պիտեր Պալ Կրանիցին (Péter Pál Kránitz):

Հանդիպման ընթացքում կենտրոնի փորձագետների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերթյուններում վերջին զարգացումները, Հայաստան-Հունգարիա համագործակցության խորացման հեռանկարները։

Անդրադարձ է եղել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու համգործակցությունը։