«Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ Պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողով
2 ր. | 2024-03-28Մ արտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքը սկսեց «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. Պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը, որը կազմակերպել են «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը, մասնակցում էին շուրջ 5 տասնյակ հրավիրյալ և նույնքան Հայաստանի գիտնականներ, ինչպես նաև դեսպաններ, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ունկնդիրներ և ուսանողներ։
Գիտաժողովի բացման արարողությանը ներկայացվեց ՀՀ նախագահի ողջույնի, ապա՝ ԳԱԱ նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության և «Գեղարդ» հիմնադրամի ղեկավարների ուղերձները։
Երեք հոսքով ընթացող քննարկումներին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Չինաստանից և Ճապոնիայից։
Զեկույցների և քննարկումների թեմաներն ընդգրկում էին պատմության, ազգագրության, մշակույթի, քաղաքագիտության և այլ ոլորտներ։
Մարտի 29-ին գիտաժողովը շարունակելու է իր աշխատանքը։