Հանդիպում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ
1 ր. | 2024-02-07Փ ետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հրավերով տեղի է ունեցավ հանդիպում հայ փորձագետների և գիտական հանրության ներկայացուցիչների հետ։
Դեսպան Սոբհանին շնորհավորեց իրանական ժողովրդին Իրանական հեղափոխության 45-րդ տարեդարձի առթիվ, ապա անդրադարձավ Իրանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ձեռքբերումներին։
Այնուհետև պարոն դեսպանը պատասխանեց հայ փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ անդրադառնալով հայ-իրանական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերություններին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին։
Հոդվածին կից ֆայլեր՝