«Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Թոմաս Դը Վաալին

1 ր.   |  2024-01-22

Հ ունվարի 19-ին «Օրբելի» կենտրոնը հյուրանկալել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս Դը Վաալին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստան - Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական շփումը։