Հանդիպել են «Օրբելի» կենտրոնի և իրանական վերլուծական կենտրոնների փորձագետները
1 ր. | 2023-12-08Դ եկտեմբերի 7-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում հյուրընկալվել են Իրանի «Կովկաս հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Ջաֆար Խաշեն, ինստիտուտի աշխատակից Մոհամմադ Աֆրասիաբգոգթափեհը, «Իրանի և Եվրասիայի հետազոտությունների կենտրոնի» փոխտնօրեն Մահմուդ Շուրին և կենտրոնի ավագ փորձագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեին:
Համագործակցության փոխահամաձայնեցված ձևաչափի համաձայն՝ «Օրբելի» կենտրոնի և իրանական գործըներ վերլուծական կենտրոնների փորձագետները կարծիքներ են փոխանակել հայ-իրանական երկկողմ հարաբերությունների արդիական ուղղությունների շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպիսին կարող է լինել, օրինակ, Հայաստան-Իրան-Հնդկաստան համագործակցության ձևավորումը։
Փորձագետներն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում և մասնավորապես Գազայում տիրող իրավիճակին, Հարավային Կովկասի վրա դրա ազդեցությանը: