Աշխատանքի շուկայի ամփոփ պատկերը. ինֆոգրաֆիկա
1 ր. | 2023-06-20Ը նթացիկ տարվա ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 715 հազար 818 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.4%-ով: Միևնույն ժամանակ շուրջ 18%-ով աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ պայմանավորված հիմնականում ոչ պետական հատվածում աշխատավարձերի չափի 20.3% ավելացմամբ: Սակայն դրան զուգահեռ, 12-ամսյա գնաճը ՀՀ-ում կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Ապրիլին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 16.3%-ով նախորդ տարվա համեմատ. Գործազուրկների թվաքանակն ամենաբարձրը Շիրակի մարզում է, իսկ ամենացածրը՝ Վայոց Ձորի մարզում:
Այս և այլ ամփոփ ցուցանիշների պատկերը ներկայացված է ստորև՝ ինֆոգրաֆիկաների տեսքով.