Պեկինում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների հեռանկարները
1 ր. | 2023-04-19Պ եկին (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար, «Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը այցելել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտ:
Ինստիտուտի տնօրեն Ժանգ Նինի և Չինաստանի առաջատար ուղեղային կենտրոնի գիտաշխատողների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հարցեր, այնպես էլ հայ-չինական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:
Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել շփումները «Օրբելի» վերլուծական կենտրոնի (ՀԿՏԿ), Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի և ՉԺՀ հասարակական գիտությունների ակադեմիայի այլ ստորաբաժանումների միջև: