Միջազգային վեբինար՝ հայ արևելագետների մասնակցությամբ

1 ր.   |  2023-02-27

Փ ետրվարի 25-ին Իրանի «Աբրար Մոասեր» հետազոտական կենտրոնը և «Հովզե է հոնարի» մշակութային կազմակերպությունը  «Նովրուզի դիվանագիտությունը» խորագրով միջազգային քննարկում են անցկացրել։ «Օրբելի» կենտրոնի համակարգմամբ քննարկմանն օնլայն ձևաչափով մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոսներ, իրանագետ Աստղիկ Գեղամյանը և ղազախագետ Շուշան Խաչատրյանը։ Հայ բանախոսները զեկույցներ են ներկայացրել Նովրուզի և հայկական ազգային տոների միջև ընդհանրությունների, Ղազախստանում Նովրուզի տոնակատարման վերաբերյալ։