Քննարկում «Օրբելի» կենտրոնում
1 ր. | 2023-02-20Փ ետրվարի 17-ին տեղի ունեցավ «Օրբելի» կենտրոնի և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) փորձագետների առցանց քննարկումը, որին մասնակցում էր նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քննարկման առանցքում հայ-ռուսական հարաբերություններն էին և դրանց զարգացման հեռանկարները: