«Օրբելի» կենտրոնի և «Վալդայ» ակումբի քննարկումը
1 ր. | 2023-01-18Հ ունվարի 18-ին տեղի ունեցավ «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և «Վալդայ» ակումբի համատեղ քննարկումը: Երկու կենտրոնների փորձագետներն անդրադարձան Ուկրաինական ճգնաժամի, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին ու հնարավոր զարգացումներին: Մասնագետները ներկայացրին նաև օրակարգային խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, մշակեցին հետագա համագործակցության հիմնական առանցքները: