«Օրբելի» կենտրոնի փորձագետի այցը Իրան
1 ր. | 2022-12-27«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Ժաննա Վարդանյանը սույն թվականի դեկտեմբերի 19-25-ն Իրան կատարած այցի ընթացքում մասնակցել է Իրանի ԱԳՆ կազմակերպած «Թեհրանի երկխոսության ֆորում-2022-ին», հանդիպումներ է անցկացրել Իրանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտում» և «Աբրար Մոասեր միջազգային հետազոտությունների ինստիտուտում»:
«Կովկասի հետազոտությունների ինստիտուտում» Ժաննա Վարդանյանը հանդես է եկել «Հայաստան-Իրան հարաբերությունները Կովկասում վերջին զարգացումների համատեքստում» խորագրով զեկույցով:
«Աբրար Մոասեր միջազգային հետազոտությունների ինստիտուտում» իրանագետը իրանցի փորձագետ Աֆիֆե Աբեդիի հետ ելույթ է ունեցել «Հայաստան-Իրան հարաբերություններն ու Ղարաբաղում վերջին զարգացումները» խորագրով քննարկմանը:
Վարդանյանը նաև այցելել է Իրանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, քննարկել «Օրբելի» կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կենտրոնների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ։
Իրանագետը նաև հարցազրույց է տվել Իրանի հանրային հեռուստատեսության 2-րդ ալիքին և SNN ինտերնետային հեռուստաալիքն: