Համագործակցության հուշագիր Իրանի «Աբրար Մոասեր» և «Օրբելի» հետազոտական կենտրոնների միջև

1 ր.   |  2022-12-27

Թ եհրանի «Աբրար Մոասեր» միջազգային հետազոտությունների ինստիտուտի և «Օրբելի» վերլուծական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է երկու կենտրոնների միջև համագործակցության խորացում, այդ թվում՝ համատեղ վերլուծական, հետազոտական գործունեության ծավալում, գիտաժողովների կազմակերպում, փոխանակման ծրագրերի իրականացում։