Հանդիպում հայ, ռուս և ադրբեջանցի փորձագետների միջև
1 ր. | 2022-07-18Հ ուլիսի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպում:
Հայաստանի կողմից փորձագետների խմբի մասնակցության համակարգումն իրականացվել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից, Ադրբեջանի կողմից իրականացվել է «Միջազգային հարաբերությունների վերլուծության» կենտրոնը։ Քննարկմանը փորձագետները հանդես են եկել իրենց անունից։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաև հումանիտար հարցեր և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները: Տեղի է ունեցել նաև քննարկում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում փորձագիտական երկխոսության դերի և նշանակության մասին:
Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները և համատեղ աշխատանքը «Երկխոսություն խաղաղության շուրջ» եռակողմ փորձագիտական հարթակի շրջանակներում։