Հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ
1 ր. | 2022-06-10Հ ունիսի 9-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի հետ հանդիպում։
Հանդիպմանը մասնակցեցին Կենտրոնի փորձագետները, քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համատեղ համագործակցության հեռանկարները։ Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Կենտրոնի վերլուծական նախագծերին։