2020թ. տարածաշրջանային մարտահրավերները և Հայաստանը
1 ր. | 2020-01-29Հունվարի 29-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ՝ «Տարածաշրջանային մարտահրավերները 2020թ. և Հայաստանը» խորագրով փորձագիտական քննարկումը:
Միջոցառման շրջանակներում Կենտրոնի փորձագետները վերլուծեցին 2019թ. ՀՀ հարևան և Մերձավոր Արևելքի՝ Հայաստանի տեսանկյունից կարևոր երկրների ներքին և արտաքին քաղաքական առանցքային իրադարձությունները, կանխատեսումներ արեցին 2020թ. սպասվելիք տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ։
Քննարկման ընթացքում փորձագետները նաև անդրադարձան տարածաշրջանային երկրների հետ Երևանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև մի շարք հիմնախնդիրների առնչությամբ ՀՀ դիրքորոշման առանձնահատկություններին վերաբերող հարցերի: