Քննարկում «Օրբելի» կենտրոնում

1 ր.   |  2019-12-25

Դեկտեմբերի 24-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ՝ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը 2019թ.» համաժողովը: Համաժողովի առաջին պանելային քննարկման շրջանակներում Կենտրոնի և հրավիրյալ բանախոսներն անդրադարձան 2019թ. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներին, նկատվող միտումներին, ինչպես նաև կողմերի միջև ռազմական հավասարակշռության խնդրին:

Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր 2019թ. բանակցային գործընթացի միջավայրին առնչվող խնդիրներին: Քննարկման շրջանակներում բանախոսները ներկայացրեցին իրենց դիտարկումները և մոտեցումները բանակցությունների համար նպաստավոր միջավայրի ձևավորման, փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ծրագրերի և հումանիտար ոլորտում առկա խնդիրների (անհետ կորածների, Ադրբեջանում ձերբակալված ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության) վերաբերյալ:



Նախատեսվում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն ամփոփող տարեվերջյան համաժողովը կդառնա ամենամյա:

Հոդվածին կից ֆայլեր՝