Ղարաբաղի հիմնախնդիր. վերջին միտումներ
1 ր. | 2019-07-23Հուլիսի 23-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցում էին փորձագետներ, վերլուծաբաններ և լրագրողներ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց սահմանային իրադրությունը, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ բանակցային գործընթացի զարգացումները: Բանախոսները պատասխանեցին քննարկման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով տարբեր խնդիրների հետ կապված պաշտոնական մոտեցումները:
Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով facebook.com :