Դավիթ Տոնոյանի այցը «Օրբելի» վերլուծական կենտրոն

1 ր.   |  2019-07-04

Հուլիսի 3-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և կենտրոնի փորձագետների հանդիպումը:

Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարը հատկապես կարևորեց վերլուծական կենտրոնների նշանակությունը համաշխարհային ու տարածաշրջանային միտումներն ուսումնասիրելու և հանրությանը մատուցելու առումով:

Այնուհետև պաշտպանության նախարարը ներկայացրեց ռազմական և անվտանգության ոլորտի վերջին զարգացումները: 

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Դավիթ Տոնոյանն անդրադարձավ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման, ինչպես նաև՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հարցերին: Պաշտպանության նախարարը ներկայացրեց Սիրիայում հայ ականազերծողների ու բժիշկների աշխատանքը, հումանիտար կառույցների գնահատականները: Քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: