Հանդիպում «Օրբելի» կենտրոնում

1 ր.   |  2019-07-01

Հուլիսի 1-ին «Օրբելի» կենտրոնի հյուրն էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը: Հանդիպման ընթացքում պարոն Շուգարյանն անդրադարձավ հայ-թուրքական և հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանն ու տարբեր տարիներին տեղի ունեցած գործընթացների առանձնահատկություններին:

Պատասխանելով կենտրոնի փորձագետների հարցերին՝ նա ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարները: