Հանդիպում Իրանի վերլուծական կենտրոններում
1 ր. | 2019-06-24Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է Իրանի ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (IPIS), «Իրան-Եվրասիա» վերլուծական-հետազոտական կենտրոն (IRAS) և «Կովկաս» վերլուծական-հետազոտական կենտրոն:
Հովհաննես Մովսիսյանի՝ իրանական հեղինակավոր «Think Tank»-երի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Օրբելի» կենտրոնի և Իրանի ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրել: