Հանդիպում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
1 ր. | 2019-06-24Հունիսի 24-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվեց «Օրբելի» վերլուծական կենտրոնում:
Դեսպանը պատասխանեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ներկա փուլի, ինչպես նաև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ կենտրոնի փորձագետների հարցերին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի։
Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումների նման ձևաչափը նախատեսվում է դարձնել շարունակական: