«Օրբելի» կենտրոնի բացումը
1 ր. | 2019-03-20Մարտի 27-ին տեղի կունենա «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի և ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառման ընթացքում կներկայացվի «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքը, կատարված աշխատանքները, զարգացման հեռանկարները և ծրագրերը։
Մարտի 28-ին տեղի կունենա «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովը, որտեղ Հայաստանի և արտասահմանից հրավիրված փորձագետները կխոսեն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, նախադրյալների և ընդհանուր արձագանքների մասին, կքննարկվի երկրում տիրող ներկա իրավիճակը, ինչպես նաև զարգացման հեռանկարները, մարտահրավերները։ Համաժողովի ընթացքում փորձագետները կքննարկեն վերլուծական կենտրոնների նշանակությունն ու պետական կառավարման ոլորտում ունեցած դերակատարությունը։
Միջոցառումը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Համաժողովի ընթացքում կապահովվի համաժամանակյա անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն թարգմանությունը։
«Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը:
https://docs.google.com