Մրցույթ
1 ր. | 2020-06-03«Օրբելի» վերլուծական կենտրոնը հայտարարում է հոդվածների և հետազոտությունների մրցույթ հետևյալ թեմաներով`
- Հայաստանը համավարակից հետո. սոցիալ-հոգեբանական դժվարությունների հաղթահարման ուղիները
- Համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
- Համավարակը և Հայաստանի քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումները
- Համավարակի ազդեցությունը կրթական համակարգի վրա. հեռավար կրթություն
- Համավարակը և աշխարհակարգը. փոփոխությունների հեռանկարները միջազգային հարաբերություններում
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել՝
- համառոտ կենսագրություն
- աշխատանքային և հետազոտական գործունեության մասին տեղեկություններ
- հրապարակված հոդվածների հղումներ
- համառոտ (մինչև 700 բառ) նկարագրություն (ներկայացնելով՝ հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդաբանությունը, ժամանակացույցը)։
Աշխատանքի հետագա մանրամասները կքննարկվեն ընտրված հայտերի հեղինակների հետ։
Յուրքանչյուր թեմայի վերաբերյալ ընտրվելու է երկու հոդված, որոնց հեղինակները կարժանանան հոնորարի։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայտարարության հրապարակումից 2 շաբաթվա ընթացքում։ Հոդվածների պատրաստման ժամկետը 1 ամիս է։
Մրցույթին կարող են մասնակցել վերլուծական կենտրոնների փորձագետներ, գիտակակրթական հաստատությունների աշխատակիցներ, անհատ հետազոտողներ։
Էլ-փոստ։ [email protected], [email protected]