Մրցույթ

1 ր.   |  2020-06-03

«Օրբելի» վերլուծական կենտրոնը հայտարարում է հոդվածների և հետազոտությունների մրցույթ հետևյալ թեմաներով`

  • Հայաստանը համավարակից հետո. սոցիալ-հոգեբանական դժվարությունների հաղթահարման ուղիները
  • Համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
  • Համավարակը և Հայաստանի քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումները
  • Համավարակի ազդեցությունը կրթական համակարգի վրա. հեռավար կրթություն
  • Համավարակը և աշխարհակարգը. փոփոխությունների հեռանկարները միջազգային հարաբերություններում

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել՝

  • համառոտ կենսագրություն
  • աշխատանքային և հետազոտական գործունեության մասին տեղեկություններ
  • հրապարակված հոդվածների հղումներ
  • համառոտ (մինչև 700 բառ) նկարագրություն (ներկայացնելով՝ հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդաբանությունը, ժամանակացույցը)։

Աշխատանքի հետագա մանրամասները կքննարկվեն ընտրված հայտերի հեղինակների հետ։

Յուրքանչյուր թեմայի վերաբերյալ ընտրվելու է երկու հոդված, որոնց հեղինակները կարժանանան հոնորարի։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայտարարության հրապարակումից 2 շաբաթվա ընթացքում։ Հոդվածների պատրաստման ժամկետը 1 ամիս է։

Մրցույթին կարող են մասնակցել վերլուծական կենտրոնների փորձագետներ, գիտակակրթական հաստատությունների աշխատակիցներ, անհատ հետազոտողներ։

Էլ-փոստ։ [email protected], [email protected]