Կենսագրություն
Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում: Ունի մագիստրոսի աստիճան։
Աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունում, Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունում, 2020-ից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ է։ Մասնագիտանում է Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության, Հայաստանի հետ հարաբերությունների, ներքաղաքական և ներհասարակական խնդիրների ուսումնասիրության և մեդիայի հարցերում։