Կենսագրություն
Սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում: Ավարտել է Ազգային անվտանգություն մագիստրոսական ծրագիրը: ԵՊՀ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտ է:
2014-2015թթ. աշխատել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ, իսկ 2015-2018թթ.՝ ղեկավարել այն: