Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերություններ բաժնում, ունի մագիստրոսի աստիճան։ 2019 թ. փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել է Լեհաստանում Պոզնանի տնտեսագիտական համալսարանի՝ «Միջազգային բիզնես» մասնագիտությամբ։ ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի առկա ասպիրանտ է:
Եղել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում» թեմայով գիտահետազոտական խմբի անդամ։ Այժմ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով գիտահետազոտական խմբի անդամ է։
Մասնակցել է տեղական և միջազգային մի շարք համաժողովների և վերապատրաստումների, ունի վկայականներ։
Հոդվածները
«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսության համար» խորագրով «Level-up» տնտեսագիտական երկրորդ գիտական հանդես
ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման հիմնախնդիրներն ու մարտահրավերները միջազգային հարաբերությունների զարգացման համատեքստում
«Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հարյուրամյա հեռանկարը» խորագրով «LEVEL-UP» տնտեսագիտական երրորդ գիտական հանդես
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հիմնախնդիրներն ու կառուցվածքը ՀՀ-ում
Կառավարության 100 օրը՝ տնտեսական ցուցանիշների տեսքով
Ստվերի կրճատումն իրականացվում է խոշոր տնտեսավարողների շրջանում. 16% աճ 1000 խոշոր հարկատուների մոտ
Հարկային բարեփոխումների փաթեթը պատրաստ է. ինչ է առաջարկում Կառավարությունը
Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում