Կենսագրություն
Սովորել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2016 թվականից աշխատել է քաղաքացիական հասարակության սեկտորում՝ համակարգելով «Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնության գործունեությունը։
2016-2018 թվականներին թղթակցել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին։
2018-ից աշխատել է «Փաստերի ստուգման հարթակում»՝ իրականացնելով տեղեկատվության ստուգում։
Աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Զբաղվում է փաստերի ստուգմամբ, infocheck.am հարթակում։