Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում բաժնում, ունի մագիստրոսի աստիճան։ Այժմ Մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ է։
Եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի անդամ: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի «Կիրառական նշանակության գիտահետազոտական մշակումների արտոնագրման և առևտրայնացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմատիկ հետազոտական խմբի անդամ է։
Աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրության ծառայությունում, իսկ այժմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։
Ունի վերապատրաստումների, հայաստանյան և միջազգային համաժողովների մասնակցության մի շարք վկայականներ։
Հոդվածներ․
- «ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարևորությունն ու ընձեռված նոր հնարավորությունները», Այլընտրանք գիտական հանդես։
- «ՀՀ ինովացիոն ոլորտի համակարգաստեղծ բաղադրիչները», Այլընտրանք գիտական հանդես։
- «Տեխնոլոգիական զարգացումը տնտեսության մրցունակության բարձրացման գործոնների համակարգում», «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում», ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության Ինստիտուտի գիտական հոդվածների ժողովածու:
- «ՀՀ բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման և ներմուծման հիմնախնդիրները գիտելիքահենք տնտեսությունում», Զարգացման ժամանակակից հիմնահարցեր, ՀՊՏՀ 24-րդ գիտաժողով:
- «Գիտատեխնիկական գործոնը ինովացիոն տնտեսության ձևավորման համակարգում», Գիտակրթական համակարգի զարգացման առաջնահերթությունները ՀՀ մարզերում, ՀՊՏՀ, Եղեգնաձորի մասնաճյուղ 7-րդ հանրապետական գիտաժողովի նյութեր: