ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու պատճառներն ու հետևանքները

5 ր.   |  2019-05-08

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն ահաբեկչական է ճանաչել Իրանի զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը բավականին ազդեցիկ կառույց է թե՛ Իրանում, և թե՛ տարածաշրջանում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ որքան ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել այս կառույցի վրա, այնքան կառույցի դիրքերն ավելի  են ամրապնդվում երկրի ներսում և դրսում: