Ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի ցուցանիշները

2 ր.   |  2020-02-21

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է 2019թ. Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշները:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP» հոսքերի թողունակությունը 882 000 Մբ/վ է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 %-ով:

  • Միաժամանակ, միջազգային «IP» տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է ծառայության սակագինը: 2019թ. 1 Մբ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքն եղել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 %-ով:



Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների[1] թիվ 2019-ին 3087291 էր, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 %-ով, և ներառում է ինչպես շարժական, այնպես էլ ամրակցված ինտերնետ հասանելիության բաժանորդագրությունները:

Վիճակագրական ցուցանիշը ներկայացնում է ակտիվ բաժանորդագրությունների թիվը, այսինքն՝ բաժանորդագրության գործող պայմանագրերի հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ ակտիվություն (ծառայության օգտագործում, վճարում կամ լիցքավորում) ցուցաբերած բաժանորդագրությունները:

Ավելացել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալը, որի բաժանորդների թիվը 2830853 է. նախորդ տարվա համեմատ բաժանորդների թիվն աճել է 9.4 %-ով


 

Ավելացել է նաև շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալը՝ 2019թ. կազմելով 2445149, և նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 %-ով:

Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները 385704-ն են:

Հարկ է նշել, որ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը շուկայում 2019-ին կազմել է շուրջ 59 %: Ընդ որում, 2018թ.-ի համեմատ այդ բաժանորդների թիվն աճել է շուրջ 19 %-ով:

[1] Նյութում օգտագործվել է առավել մատչելի՝ «բաժանորդ» եզրույթը, որը համապատասխանում է մասնագիտական շրջանակներում օգտագործվող «բաժանորդագրություն» եզրույթին: