Այսօր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄԷ դեսպանին
1 ր. | 2024-07-04Հ անդիպման ընթացքում Կենտրոնի աշխատակիցները պատասխանել են դեսպանի հարցերին, ներկայացրել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող դիտարկումներ ու վերլուծություններ, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Տիկին դեսպանը կարևորել է տարբեր մակարդակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքների ծավալումը, փորձագիտական մակարդակում շփումները, ինչպես նաև՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացումը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄԷ-ում գործող ուղեղային կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու, փորձագիտական դաշտում համատեղ ծրագրերի իրականացման համար:
Քննարկվել է նաև քաղաքական, տնտեսական, մշակութային առումներով միմյանց ճանաչելիության բարձրացման նպատակով երկկողմ համաժողով կազմակերպելու, փորձագետների փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորությունը: