Վարշավայում քննարկվել են«Օրբելի» կենտրոնի և լեհական OSW կենտրոնի միջև համագործակցության հեռանկարները
1 ր. | 2024-06-03Լ եհաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար, «Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը այցելել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմին կից գործող Արևելյան Հետազոտությունների Կենտրոն (OSW), հանդիպել Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Քշիշտոֆ Ստրախոտայի (Krzysztof Strachota) և բաժնի ավագ փորձագետ Վոյիչեխ Գուրեցկիի (Wojciech Górecki) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացները, հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերլուծական կենտրոնների միջև առարկայական համագործակցության խթանման և շարունակական շփումների կապակցությամբ: