«Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Ավստրիայի Պաշտպանության ազգային ակադեմիայի գիտաշխատող Քրիստոֆ Բիլբա

1 ր.   |  2023-12-13

Դ եկտեմբերի 13-ին «Օրբելի» կենտրոնում հյուրընկալվել է Ավստրիայի Պաշտպանության ազգային ակադեմիայի Խաղաղության աջակցության և հակամարտությունների կառավարման ինստիտուտի գիտաշխատող Քրիստոֆ Բիլբանը (Christoph Bilban)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության
գերակայություններին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու կառույցների փորձագետների միջև համագործակցությունը։