ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. հարցազրույց

1 ր.   |  2023-02-09

«Օրբելի»  հետազոտական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուրի» շրջանակներում անդրադարձել է Արցախի շրջափակման հետևանքով ԱՀ տնտեսության ճյուղերում ստեղծված խնդիրներին։

Փորձագետի դիտարկմամբ՝ տնտեսության բոլոր ճյուղերում անկումն ակնհայտ է՝ մասնավորապես, շինարարության, հանքադյունաբերության, զյուղատնտեսության, զբոսաշրջության։

Ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ այս ընթացքում կորցրել է եկամտի աղբյուրը, դառնաով գործազուրկ։ Թվային ամբողջական տվյալներ դեռ չկան, բայց ակնհայտ է, որ Արցախի ողջ տնտեսությունն է մարտահրավերների առջև կանգնած։ Ուստի փորձագիտական դաշտում վստահ են՝ ապաշրջափակումից հետո Արցախում առաջնահերթը տնտեսության կառուցվածքի  փոփոխությունը պետք է լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Հանրային Ռադիոյում՝ Armradio,am

Թեմայի վերաբերյալ ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ՝ Օրբելի կենտրոնի «ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ» վերտառությամբ հոդվածում։