ՕՐԲԵԼԻ - Վերլուծական-հետազոտական կենտրոն

Մեր մասին

1116
Գրառումներ
197
Հեղինակներ
4053689
Դիտումներ
Orbeli.am

«Օրբելի» կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Կենտրոնի կայքում հրապարակվում են մեր փորձագետների աշխատանքները: Վստահ ենք, որ փորձագիտական-հետազոտական կենտրոնները կարևոր դեր ունեն Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական մտքի զարգացման համար:

Բովանդակությունը

Մասնագիտացված հետազոտությունները օգտակար են փորձագետների, որոշում կայացնողների, մասնավոր կառույցների, վերլուծաբանների և այլոց համար: Մեր հոդվածների բովանդակությունը կառուցված է բազմակողմանի ու հավաստի փաստերի, տարբեր տեսակետների ու մոտեցումների համադրմամբ: Մենք պատրաստ ենք լսելու մասնագիտական շրջանակների կարծիքները, խորհուրդներն ու առաջարկությունները:

Համագործակցություն

«Օրբելի» կենտրոնը պատրաստ է համագործակցել շահագրգիռ պետական, մասնավոր, հայկական և արտասահմանյան հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների և անհատների հետ: Համոզված ենք, որ մեր նյութերը օգտակար կլինեն հասարակական-քաղաքական միտքը զարգացնելու, կենսական նշանակություն ունեցող խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու համար:

Անվանումը

Կենտրոնը կրում է ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ, ակադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելու անունը։ Մեծ գիտնականը անուրանալի ներդրում ունի Հայաստանի գիտական միջավայրի ստեղծման և կայացման գործում: Մեզ համար մեծ պատիվ է, ինչպես նաև պարտավորեցնող է հայ ազգի հռչակավոր զավակի անունը կրող կենտրոն հիմնադրելը:

Մեր մասին

Կայքի կառուցվածքը

Orbeli.am կայքում գործում են քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն, միջազգային և տարածաշրջանային բաժինները: Յուրաքանչյուրում հրապարակվում են մեր մասնագետների վերլուծությունները, որտեղ փորձ է արված հնարավորինս բազմակողմանի ներկայացնել խնդիրները: Կայքում կա նաև կարծիքներ բաժինը, որտեղ հեղինակներն իրենց անձնական, մասնագիտական վերաբերմունքն են հայտնում տարբեր խնդիրների վերաբերյալ, առաջարկներ ներկայացնում, հանրային կարևորություն ունեցող հարցեր բարձրացնում: Ունենք նաև տեսանյութեր բաժինը, որտեղ մեր փորձագետները համառոտ պատմում են իրենց հետազոտական թեմաների տարբեր դրվագները:
«Օրբելի» կենտրոնն էջեր ունի սոցիալական ցանցերում, որոնք նույնպես մասնագիտական քննարկման ու գնահատականների լրացուցիչ հարթակներ են:
Նախագծի աշխատանքներում ընդգրկված են տարբեր ոլորտների տասնյակ փորձագետներ, որոնք ունեն մասնագիտական մեծ ներուժ և զգալի փորձառություն:
«Օրբելի» կենտրոնի գործունեությունը չի սահմանափակվում կայքի շրջանակներում. մենք կազմակերպում ենք սեմինարներ, ֆորումներ և համաժողովներ, որոնց ամենակարևոր հատվածները հրապարակվում են կայքում:

«Օրբելի» կենտրոնը համագործակցում է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր, հրապարակում նրանց հոդվածներն ու հետազոտությունները: Անկախ փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները կարող են չհամընկնել «Օրբելի» կենտրոնի տեսակետներին: